Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2016, 24 - Ա

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին կից ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի՝ 2016 թվականի հունվարի 18-20-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ջեմմա Բաղդասարյանի` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023