Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2016, 26 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման N 2 հավելվածը «Նվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
1) «ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ, ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38-12 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգման մասով)».
2) «ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ, ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի նիստի N 38-12 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգման մասով)»:
 

Արխիվ

2024

2023