Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2016, 36 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունվարի 24-28-ը Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արմեն Երիցյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Սերգեյ Խաչատրյանինը, Լևոն Շահվերդյանինը, Մեխակ Ապրեսյանինը և Անդրանիկ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սերգեյ Մանասարյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Լևոն Սարգսյանինը և Մհեր Մկրտումյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Երիցյանի և Սերգեյ Մանասարյանի Իրաքի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրաքի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023