Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2016, 48 - Ա

ԽԱՉԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին 2016 թվականի փետրվարի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Կանաչող տնտեսություններ` Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի համակարգող հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Խաչիկ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Խաչիկ Հակոբյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023