Վարչապետի որոշումներ

9 Փետրվարի 2016, 56 - Ա

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի՝ 2016 թվականի փետրվարի 4-6-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հունան Պողոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023