Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2015, 1291 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 490-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 16-ի N 422-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 490-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:»:
 

Արխիվ

2024

2023