Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2016, 82 - Ա

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2016 թվականի փետրվարի
16-20-ը Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023