Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2016, 93 - Ա

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Միջպետական բանկի և Նաիրիտ գործարան փակ բաժնետիրական ընկերության, Միջպետական բանկի և Նաիրիտ գործարան փակ բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետեր Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ ընկերության միջև կնքված վարկային և գրավի պայմանագրերով պահանջի իրավունքները փոխանցելու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 21-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023