Վարչապետի որոշումներ

25 Փետրվարի 2016, 105 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՇԽԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Շարժական աշխարհ» խորագրով համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի օգնական Աշխեն Մկրտչյանի՝ 2016 թվականի փետրվարի 22-25-ը Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023