Վարչապետի որոշումներ

25 Փետրվարի 2016, 102 - Ա

ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ, ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագրի 1-ին կետով նախատեսված՝ «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նկատմամբ դատախազական հսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում, այդ թվում՝ դատախազական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության վերլուծություն» թեմայով «կլոր սեղանին» մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Եղիազար Ավագյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մանուկյանի ու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Մովսիսյանի՝ 2016 թվականի փետրվարի 24-26-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Եղիազար Ավագյանի, Անդրանիկ Մանուկյանի և Հայկ Մովսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
 

Արխիվ

2024

2023