Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2016, 112 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական հինգերորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 2-5-ը Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արմեն Մելկիկյանինը, Մեխակ Ապրեսյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Տիգրան Սահակյանինը և Դավիթ Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Նազարյանինը և Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արկադի Խաչատրյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Նազարյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023