Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2016, 168 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Հունաստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 112-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը «Տիգրան Սահակյանինը» բառերից հետո լրացնել «, Կարեն Փահլևանյանինը» բառերով.
2) որոշման հավելվածը «Տ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ» պարբերությունից հետո լրացնել «Կ. Փահլևանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ» պարբերությամբ:
 

Արխիվ

2024

2023