Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2016, 170 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ենթակոմիտեի 7-րդ նիստին Եվրոպական միության պատվիրակության (18 մարդ)՝ 2016 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, թարգմանչական ծառայությունների և հանդիպման հետ կապված այլ ծախսերը՝ 736.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2024

2023