Վարչապետի որոշումներ

18 Մարտի 2016, 185 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆ-ԿԱՆԱԴԱ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստան-Կանադա հանքարդյունաբերական ֆորումը 2016 թվականի մարտի 14-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ նիստերի անցկացման, դահլիճի վարձակալության, արարողակարգային ու այլ միջոցառումների, սննդի և այլ օժանդակ ծախսերը` 2,065.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023