Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2016, 222 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 66-րդ կետի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» տողի 3-րդ և 4-րդ սյունակներում «183» և «2» թվերը համապատասխանաբար փոխարինել «184» և «3» թվերով.
2) 66-րդ կետի «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողի 3-րդ և 4-րդ սյունակներում «144» և «2» թվերը համապատասխանաբար փոխարինել «145» և «3» թվերով.
3) 72-րդ կետի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» տողի 3-րդ և 4-րդ սյունակներում «112» և «2» թվերը համապատասխանաբար փոխարինել «113» և «3» թվերով.
4) 72-րդ կետի «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողի 3-րդ և 4-րդ սյունակներում «92» և «2» թվերը համապատասխանաբար փոխարինել «93» և «3» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023