Վարչապետի որոշումներ

31 Մարտի 2016, 233 - Ա

ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԷԴՎԱՐԴ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՆԱԴՈՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության սպա Կարեն Նադոյանին 2016 թվականի ապրիլի 14-19-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Համաշխարհային Բանկի խմբի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու համար:
2. Գագիկ Խաչատրյանի, Էդվարդ Ստեփանյանի և Կարեն Նադոյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023