Վարչապետի որոշումներ

4 Ապրիլի 2016, 257 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 456-Ն որոշման N 2 հավելվածում՝
1) «Ա. Աշոտյան» բառերը փոխարինել «Լ. Մկրտչյան» բառերով,
2) «Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանuների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի uոցիալական ոլորտում բյուջետային ծախuերի ֆինանuական ծրագրավորման բաժնի պետ» բառերը փոխարինել «Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանuների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու» բառերով,
3) «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի uոցիալական հարցերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի uոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից:
 

Արխիվ

2024

2023