Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2016, 267 - Ա

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետի՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, դրանք հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, (այսուհետ՝ մարդասիրական օգնություն) կուտակման գործընթացը և դրանց նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ կազմակերպել մարդասիրական օգնության կենտրոնացված հաշվառումը, փոխադրումն ու հանձնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը:
 

Արխիվ

2024

2023