Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2016, 265 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 1-5-ը տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցերի ուսումնասիրություն իրականացնելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև 2016 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ ուսումնասիրված ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Հավելված

Արխիվ

2024

2023