Վարչապետի որոշումներ

12 Ապրիլի 2016, 279 - Ա

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը (այսուհետ` ծրագրեր) համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ծրագրերի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել ծրագրերի իրականացման ժամանակացույցները:
Հավելված

Արխիվ

2024

2023