Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2016, 285 - Ա

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին 2016 թվականի ապրիլի 20-23-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)՝ «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու համար:
2. Արփինե Հովհաննիսյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին (գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի):
3. Վիգեն Քոչարյանի և Լուսինե Մարտիրոսյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023