Վարչապետի որոշումներ

18 Ապրիլի 2016, 298 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար, ինչպես նաև ոստիկանության օրվա կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`
Բորիս Գրիգորի Ասիրյան - ոստիկանության գեներալ-մայոր, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ
Արա Սերգեյի Ասլիկյան - ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական, ՀՀ ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ
2) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով՝

Լորիկ Հովիկի Սաֆարյան - ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ
Արսեն Մհերի Ադամյան - ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ

 

Արխիվ

2024

2023