Վարչապետի որոշումներ

20 Ապրիլի 2016, 320 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 18-ի «Բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 295-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 14.6 մլն եվրո վարկի» բառերը փոխարինել «վարկային համաձայնագրի, դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերի» բառերով.
2) 2-րդ կետում «նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները» բառերը փոխարինել «դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերը» բառերով:
 

Արխիվ

2024

2023