Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2016, 326 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի ապրիլի 25-27-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
1) Գարեգին Մելքոնյանինը, Արմեն Այվազյանինը, Արսեն Ավետիսյանինը, Արմեն Մելկիկյանինը, Քրիստինե Բեգլարյանինը և Արտյոմ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Իսկուհի Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
4) Սյուզաննա Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Հայկ Միրզոյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Անդրանիկ Ալեքսանյանինը, Հարություն Հայրապետյանինը, Արտավազդ Մինասյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.
4) Երեմ Չախոյանինը՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հավելված

Արխիվ

2024

2023