Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2016, 331 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՔԱՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի էներգետիկայի նախարարների քառակողմ հանդիպումը 2016 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան) անցկացնելու կապակցությամբ՝ նիստերի անցկացման, դահլիճների վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, աշխատանքային ճաշի, պաշտոնական ընթրիքի, հուշանվերների, թարգմանչական ծառայությունների ու սարքերի և այլ օժանդակ ծախսերը` 3.216.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023