Վարչապետի որոշումներ

25 Ապրիլի 2016, 334 - Ա

ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանին 2016 թվականի ապրիլի 26-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնու-թյուն (Մոսկվա)՝ «ԷԿՈՏԵԽ» միջազգային ցուցահանդես-համաժողովին մասնակցելու համար:
2. Արամայիս Գրիգորյանի և Գագիկ Մանուչարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023