Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2016, 339 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ GAVI պատվաստումների և պատվաստանյութերի միջազգային դաշինքի խորհրդի անդամների հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի՝ 2016 թվականի ապրիլի 18-22-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Մենթոն Սեն-Բերնար) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո Սերգեյ Խաչատրյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023