Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2016, 354 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև հանձնման մասին» համաձայնագիր կնքելու նպատակահարմարության, երկու պետությունների միջև իրավական համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող այլ հարցեր քննարկելու նպատակով, ինչպես նաև ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից, 2016 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) և մայիսի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ ներկայացուցչական ծախսերը (հուշանվերների ձեռքբերում և այլն)՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝
1) ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Քուվեյթի Պետություն (Էլ Քուվեյթ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական Անի Աղայանի՝ 2016 թվականի մայիսի 4-ին Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝
1) ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն և Ֆրանսիայի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023