Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2016, 441 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1284-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 30-ի ««Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1284-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 9-րդ կետի 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
2) 10-րդ կետի 2-րդ սյունակում «զինվորական» բառը հանել, իսկ 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
3) 11-րդ կետի 2-րդ սյունակում «Թիվ 1 կայազորային զինվորական» բառերը փոխարինել «Զանգեզուրի կայազորային» բառերով, իսկ 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
4) 12-րդ կետի 2-րդ սյունակում «Թիվ 2 կայազորային զինվորական» բառերը փոխարինել «Լոռու կայազորային» բառերով, իսկ 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
5) 13-րդ կետի 2-րդ սյունակում «Թիվ 3 կայազորային զինվորական» բառերը փոխարինել «Գեղարքունիքի կայազորային» բառերով, իսկ 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերը.
7) 16-րդ կետի 2-րդ սյունակում «Զինված ուժերի կենտրոնական» բառերը փոխարինել «Կենտրոնական» բառով, իսկ 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
8) 21-րդ կետի 2-րդ սյունակում «Սանիտարահակահամաճարակային» բառը փոխարինել «Հիգիենիկ հակահամաճարակային» բառերով, իսկ 4-րդ սյունակում «մարտի 3-րդ» բառերը փոխարինել «մայիսի 3-րդ» բառերով.
9) 22-րդ կետի 4-րդ սյունակում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը» բառերով:

 

Արխիվ

2024

2023