Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2016, 467 - Ա

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին 2016 թվականի հունիսի 8-12-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ)՝ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին մասնակցելու համար:
2. Արփինե Հովհաննիսյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման հետ կապված գիշերավարձի՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023