Վարչապետի որոշումներ

6 Հունիսի 2016, 470 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 392-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 392-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները.
1) «Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերից հետո լրացնել «Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը,
2) «Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերը,
3) «Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերը:
 

Արխիվ

2024

2023