Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2016, 491 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2016 թվականի հունիսի 21-23-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ԳԱՎԻ (GAVI) Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023