Վարչապետի որոշումներ

8 Հունիսի 2016, 477 - Ա

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին 2016 թվականի հունիսի 13-17-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ) «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանություն ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում փորձի ուսումնասիրման այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Քրմոյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ)` գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուրեն Քրմոյանի՝ Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023