Վարչապետի որոշումներ

10 Հունիսի 2016, 492 - Ա

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանին 2016 թվականի հունիսի 13-16-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի և Հայկ Դավթյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023