Վարչապետի որոշումներ

14 Հունիսի 2016, 502 - Ա

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ՝ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Լոռու մարզի և Շվեդիայի Ուպսալա նահանգի միջև տնտեսական համագործակցություն հաստատելու հետ կապված հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի` 2016 թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը Շվեդիայի Թագավորություն (Ուպսալա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի 2016 թվականի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Նալբանդյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Ուպսալա) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
 

Արխիվ

2024

2023