Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2016, 529 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1153-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1153-Ա որոշման հավելվածում «Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Ռոստոմյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ» բառերով:

 

Արխիվ

2024

2023