Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2016, 522 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աստանայի տնտեսական 19-րդ ֆորումին, ֆորումի շրջանակներում Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարության ղեկավարների կլոր սեղանի շուրջ քննարկումներին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի մայիսի 23-26-ը Ղազախստանի Հանրապետություն Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
Գագիկ Խաչատրյանի և Արմեն Գևորգյանի օրապահիկի և մեկ օրվա գիշերավարձի հետ կապված ծախսերը, ինչպես նաև Էդվարդ Ստեփանյանի և Կարեն Նադոյանի գործուղման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Գևորգյանի՝ Ղազախստանի Հանրապետություն Աստանա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և երկու օրվա գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023