Վարչապետի որոշումներ

21 Հունիսի 2016, 523 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Սինոփսիս-ի Մաունթին Վյու կամպուսում ԱրմԹեք գլոբալ ամենամյա համաժողովի շրջանակում տեղի ունենալիք Հայաստանի ՏՏ ֆորում-ին և Լոս Անջելեսում կայանալիք գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.
Արծվիկ Մինասյանինը, Էմիլ Տարասյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Կարէն Մկրտիչեանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:


Հավելված

Արխիվ

2024

2023