Վարչապետի որոշումներ

22 Հունիսի 2016, 542 - Ա

ԱՐՄԵՆ ԴԱՇՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տարերային աղետների բաժնի ավագ հրահանգիչ Արմեն Դաշյանին 2016 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ը գործուղել Չեռնոգորիա (Պոդգորիցա)՝ Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի հետևանքների կառավարման «CRNA GORA 2016» վարժանքների վերջնական պլանավորման համաժողովին մասնակցելու համար:
2. Արմեն Դաշյանի՝ Չեռնոգորիա (Պոդգորիցա) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Դաշյանի՝ Չեռնոգորիա (Պոդգորիցա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Դաշյանի Չեռնոգորիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023