Վարչապետի որոշումներ

22 Հունիսի 2016, 544 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին 2016 թվականի հուլիսի 20-22-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)՝ «Մալարիայի վերականգնման զգուշացում» խորագրով բարձր մակարդակի խորհրդատվությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սերգեյ Խաչատրյանի` Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023