Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2016, 561 - Ա

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների մշակույթի և զբոսաշրջության հարցերով նախարարների համաժողովին մասնակ-ցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի` 2016 թվականի հունիսի 22-24-ը Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետու-թյան մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 04. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Տեր-Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունք-ների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատա-կազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023