Վարչապետի որոշումներ

30 Հունիսի 2016, 576 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 18-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Եվրոպայի խորհրդի «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային 18-րդ համաժողովը 2016 թվականի հոկտեմբերի 5-7-ը Հայաստանի Հանրա-պետությունում (Երևանում) անցկացնելու կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել համաժողովի նախապատրաստումն ու անցկացումը.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ համաժողովի մասնակիցների (140 մարդ), համաժողովի անցկացման, դահլիճի վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, սննդի, պաշտոնական ու աշխատանքային ճաշերի, հուշանվերների և այլ ծախսերը` 9753000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023