Վարչապետի որոշումներ

4 Հուլիսի 2016, 588 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 586 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) որոշման 3-րդ կետի՝
ա) 1-ին ենթակետը «Սյուզաննա Ավետիսյանինը» բառերից հետո լրացնել «, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Մխիթարյանինը» բառերով,
բ) 5-րդ ենթակետը «այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը» բառերից հետո լրացնել «, իսկ Արմեն Խաչատրյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հավելված

Արխիվ

2024

2023