Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2016, 595 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 586 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետից հանել «Վաչե Գաբրիելյանինը» բառերը և «Գագիկ Բեգլարյանինը» բառերից հետո լրացնել «Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը» բառերով,
բ. 4-րդ ենթակետը «Լուսինե Դավթյանինը» բառերից հետո «, Գագիկ Գրիգորյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերը փոխարինել «և Գագիկ Գրիգորյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերով,
գ. 5-րդ ենթակետից «այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը» բառերից հետո հանել «, իսկ Արմեն Խաչատրյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերը,
դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«6) Տիգրան Լիլոյանինը՝ միայն գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով: ».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հավելված

Արխիվ

2024

2023