Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2016, 592 - Ա

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակում Հայաս-տանի Հանրապետության ներգրավվածությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտեի նախագահին՝ վեցամսյա պարբերականությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությանը ներկայացնել տեղեկատվություն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունների, կայացած հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ:

Հավելված

Արխիվ

2024

2023