Վարչապետի որոշումներ

6 Հուլիսի 2016, 596 - Ա

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 9-ը։
2. Լևոն Մկրտչյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը՝ 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 5-ը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա, իսկ 2016 թվականի օգոստոսի 8-9-ը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի վրա:

 

Արխիվ

2024

2023