Վարչապետի որոշումներ

11 Հուլիսի 2016, 615 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման՝
1. ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության հասարակական-պետական գործիչ Սաբիր Ստեփանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված բաժին` 10, խումբ` 03, դաս` 01, «03. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի միջոցներից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 2,277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը տրամադրել ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության հասարակական-պետական գործիչ Սաբիր Ստեփանյանի դուստր Թագուհի Ստեփանյանին:

 

Արխիվ

2024

2023