Վարչապետի որոշումներ

13 Հուլիսի 2016, 622 - Ա

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի նախագծի նախապատրաստման հարցերով ու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու փոխհամակցման շրջանակում ստեղծված Տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում համատեղ նախագծերի առաջարկների մշակման հարցերով աշխատանքային խմբերի նիստերին, ինչպես նաև Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Քրիստինե Բեգլարյանի՝ 2016 թվականի հունիսի 27–30-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Դավիթ Մելքոնյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023