Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2016, 649 - Ա

ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆԻՆ, ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2016 թվականի հուլիսի 25-27-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
2. Լևոն Յոլյանի, Արա Սիմոնյանի և Տիգրան Մելքոնյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023