Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2016, 651 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 14-ի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել՝
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերով.
3) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ» բառերից հետո հավելվածը լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ» բառերով:

 

Արխիվ

2024

2023